«Ստոկ Սիթիի» գլխավոր մարզիչ Մարկ Հյուզը հայտնել է, որ թիմի հարձակվող Պիտեր Քրաուչը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի լքի ակումբը:
Քրաուչն ընթացիկ մրցաշրջանում դարձել է երեք գոլի հեղինակ՝ այդ թվում երեկ «Աստոն Վիլլայի» դարպասը խփաց գնդակը, որը հաղթանակ պարգևեց «Ստոկին»: Անգլիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Քուինս Պարկ Ռեյնջերսը», որի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը աշխատել է Պիտերի հետ:
Սակայն Հյուզը հերքել է 31-ամյա ֆուտբոլիստի հետ կապված այդ լուրերը: Նա հայտնել է, որ հունվարին Քրաուչը չի հեռանա ակումբից: Sky Sports