«Էվերթոնի» ավագ Ֆիլ Նևիլը վիրահատել է ծունկը և ստիպված կլինի բաց թողնել երկու ամիս: 35-ամյա ավագը երեկվա խաղի հայտացուցակում չէր և խաղից հետո Դևիդ Մոյեսը հայտնել է, որ մեկ օր առաջ Նևիլը վիրահատել է ծունկը:
-Երեկ նրան վիրահատել են և այժմ նա բաց կթողնի 6-ից 8 շաբաթ: Մենք կզգանք նրա բացակայությունը: Այսօր մեր հետ չէին շատ կարևոր խաղացողներ և նրանց պակասը երևում էր դաշտում,- ասել է Մոյեսը: Sky Sports
Ավելացնենք, որ այս պարագայում Նեվիլը բաց կթողնի «Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի» և «Տոտենհեմի» դեմ խաղերը: Իսկ հաջորդ տուրի «Նորվիչի» դեմ խաղում որակազրկման պատճառով չի կարողանա խաղալ Մարուան Ֆելայնին: