«Քարդիֆ Սիթիի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերն իր նոր ակումբում ունեցավ երկրորդ ձեռքբերումը՝ հրավիրելով «Մոլդեի» և Նորվեգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մատս Մելլեր Դելիին: Այս մասին հաղորդում է ուելսյան ակումբի պաշտոնական կայքը:
18-ամյա Դելին դարձավ հունվարին «Քարդիֆի» երկրորդ նորեկը՝ Մագնուս Վոլֆ Էյկրեմից հետո: Երկու ֆուտբոլիստներն էլ «Մանչեսթեր Յունայթեդի» սան են:
Սուլշերը Դելիին ճանաչում է ոչ միայն «Մոլդեում» աշխատած տարիներից, այլ նաև «Յունայթեդի» պատանեկան թիմից: