«Սանդերլենդի» հարձակվող Ֆաբիո Բորինին հայտնել է, որ մտադիր է վարձակալության ժամկետը լրանալուց հետո վերադառնալ «Լիվերպուլ»:
Վերջին շրջանում 22-ամյա իտալացին մշտապես հայտնվում է «կատուների» մեկնարկային կազմում: Բորինին աչքի է ընկել նաև «Նյուքասլի», «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը խփած գոլերով:
-Այս մրցաշրջանն կանցկացնեմ այստեղ, որից հետո կվերադառնամ «Լիվերպուլ»: Հաճելի կլինի վերադառնալ «Էնֆիլդ» և դառնալ մշտական խաղացող ֆուտբոլիստ: «Սանդերլենդի» հիմնական կազմում հաստատվելն իմ առաջնային նպատակներից էր,- ասել է Բորինին: Daily Star