«Էվերթոնի» պաշտպան Լեյթոն Բեյնսը 4 տարով երկարաձգեց պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ: Այս մասին հաղորդում է «Էվերթոնի» պաշտոնական կայքը:
Ամենայն հավանականությամբ, Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան ավարտել «Գուդիսոն Պարկում»: Հիշեցնենք, որ անցած ամառ 29-ամյա Բեյնսի ծառայություններով ակտիվ հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդը»:
-Ուրախ ենք հայտնել, որ մեր ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստը որոշել է իր ապագան կապել հենց «Էվերթոնի» հետ: Վստահ եմ, որ երկրպագուները նույնպես ուրախ լուր ստացան,- ասել է «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը:
Հիշեցնենք, որ «Էվերթոնը» Բեյնսին ձեռք էր բերել 2007թ-ին՝ «Ուիգանից»: Այդ պահից նա մեծ առաջընթաց ունեցավ և կարողացավ դառնա ազգային հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստ: