«Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Բեպպե Մարոտտան հաստատել է, որ իր թիմը հետաքրքրված է «Սաութհեմպտոնի» հարձակվող Պաբլո Օսվալդոյի ծառայություններով:
«Սաութհեմպտոնի» մարզմանն Օսվալդոյի բացակայելուց հետո թերթերը սկսեցին գրել նրա՝ Ա Սերիա վերադարձի մասին: Որոշ լուրերի համաձայն, անգլիական ակումբը դեմ չէ մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը վաճառել արգենտինացի հարձակվողին:
Պաբլոյի ծառայություններով հետաքրքրվող ակումբների թվում է «Յուվենտուսը», որը պատրաստ է նրան վերադարձնել Իտալիա:
-Մեզ դուր է գալիս Օսվալդոն, այնպես, ինչպես շատ այլ ակումբների: Նա հիանալի ֆուտբոլիստ է, սակայն ինչ որ մեկին գնելուց առաջ մենք պետք է մեկին վաճառենք,- Gazzetta Dello Sport-ին հայտնել է Մարոտտան: