«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն հայտնել է, որ 15 օրից կրկին կկարողանա դաշտ դուրս գալ:
Վերջին շրջանում շատ էր խոսվում Ֆերնանդինյոյի ապաքինման ժամանակահատվածի մասին: Խոսվում էր, որ նա կկարողանա մասնակցել Չեմպոինների Լիգայում «Բարսելոնայի» դեմ խաղին, սակայն, ինչպես պարզ է դառնում, նա բաց կթողնի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղը, որը տեղի կունենա փետրվարի 18-ին:
«Բարի օր, ես ցանկանում եմ հայտնել իմ վնասվածքի մասին: Հուսով եմ, որ կվերադառնամ 15 օրից կամ ավելի շուտ»,- թվիթերյան իր էջում գրել է Ֆերնանդինյոն: