«Հալլ Սիթի» – «Սանդերլենդի» խաղից հետո, որն ավարտվեց դաշտի տերերի վստահ հաղթանակով, կայացավ Անգլիայի գավաթի 1/2 եզրափակչի վիճակահանությունը:
«Շեֆիլդ Յունայթեդը», որն այսօր հաղթեց «Չարլթոն Ատլետիկին», կմրցի «Հալլ Սիթիի» հետ, իսկ «Արսենալը» եզրափակչի ուղեգիրը կվիճարկի «Մանչեսթեր Սիթի» – «Ուիգան Ատլետիկ» զույգի հաղթողի հետ:
Անգլիայի գավաթի 1/2 եզրափակչի զույգերը.
«Հալլ Սիթի» – «Շեֆիլդ Յունայթեդ»
«Մանչեսթեր Սիթի» / «Ուիգան Ատլետիկ» – «Արսենալ»