Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից առաջինը տեղի ունեցավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Լիվերպուլին»:
Հյուրերն ակտիվ սկսեցին խաղը և առաջին րոպեներին մի քանի ռեալ գոլային պահեր ունեցան: Սակայն հանդիպման հաշիվը բացվեց 34-րդ րոպեին, երբ Ռաֆայել Դա Սիլվայի խախտումից հետո Մարկ Կլատենբուրգը 11 մետրանոց նշանակեց «Յունայթեդի» դարպասին, որն էլ անվրեպ իրացրեց Սիթվեն Ջերարդը: Երկրորդ խաղակեսը նոր էր մեկնարկել, երբ Ջերարդը երկրորդ գնդակն ուղարկեց Դե Խեայի դարպասը և կրկին 11 մետրանոցից: Այս անգամ էլ տուգանային հրապարակում կանոնները խախտել էր Ֆիլ Ջոնսը: Խաղի 84-րդ րոպեին էլ հաշիվը ջախջախիչ դարձրեց Լուիս Սուարեսը:
«Լիվերպուլը» հաղթեց 0-3 հաշվով և վաստակած 62 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական:
Գոլեր. Ջերարդ՝ 34ր (11մ), 46ր (11մ), Սուարես՝ 84ր:
Հեռացում. Վիդիչ՝ 77ր: