Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր 19-րդ հորիզոնականում գտնվող «Քարդիֆ Սիթիին»:
«Քարդիֆ Սիթի Արենայում» գոլառատ հանդիպում ստացվեց: Խաղի ընթացքում ընդհանուր առմամբ գրանցվեց 9 գնդակ: Չնայած ջախջախիչ հաշվին՝ հաղթանակը Բրենդան Ռոջերսի թիմին հեշտ չտրվեց: Լիվերպուլցիները խաղի ընթացքում երկու անգամ հայտնվեցին պարտվողի դերում:
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ առաջնության լավագույն ռմբարկու Լուիս Սուարեսը: Երկուական գնդակ էլ իրենց հաշվին գրանցեցին Ջորդան Մատչը և Մարտին Շկրտելը:
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 65 միավորով կշարունակի զբաղեցնել 2-րդ հորիզոնականը:
Գոլեր. Մատչ՝ 9ր, 88ր, Սուարես՝ 16ր, 60ր, 90ր, Քեմպբել՝ 25ր, Շկրտել՝ 41ր, 54ր, Սթարիջ՝ 75ր: