Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի այսօրվա առաջին հանդիպումը տեղի ունեցավ Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր «Սաութհեմպտոնին»:
Գոլառատ խաղում կամային հաղթանակ տարան դաշտի տերերը: Ընդ որում, «Տոտտենհեմը» խաղի ընթացքում պարտվում էր 0:2 հաշվով: Սակայն լոնդոնյան ակումբը Քրիստիան Էրիկսենի դուբլի և Գիլֆի Սիգուրդսոնի գոլի շնորհիվ կարողացավ այս խաղից 3 միավոր վաստակել: Հյուրերից էլ մեկական անգամ աչքի ընկան Ջեյ Ռոդրիգեսը և Ադամ Լալանան:
Այս հաղթանակից հետո Թիմ Շերվուդի սաները՝ վաստակած 56 միավորով վերադարձան 5-րդ հորիզոնականը:
Գոլեր. Ռոդրիգես՝ 19ր, Լալանա՝ 28ր, Էրիկսեն՝ 31ր, 46ր, Սիգուրդսոն՝ 90ր: