Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր 18-րդ հորիզոնականում գտնվող «Սանդերլենդին»:
Բրենդան Ռոջերսի սաները կարողացան կարևոր հաղթանակ տանել, քանի որ հյուրերն արժանի պայքար մղեցին և մոտ էին միավոր վաստակելուն: Հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին գեղեցիկ հարվածով բացեց «կարմիրների» ավագ Սթիվեն Ջերարդը: Երկրորդ խաղակեսի մեկնարկին Դանիել Սթարիջը կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
Երկրորդ գոլից հետո աստիճանաբար հյուրերը բացվեցին և սկսեցին ավելի վտանագավոր գործել, ինչի շնորհիվ հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Գոլն իր հաշվին գրանցեց Կի Սունգ-Յունգտ:
«Լիվերպուլը» հաղթեց 2:1 հաշվով և բարձրացավ 2-րդ հորիզոնական:
Գոլեր. Ջերարդ՝ 39ր, Սթարիջ՝ 48ր, Սունգ-Յունգ՝ 75ր: