«Սաութհեմպտոնը» չի պատրաստվում մրցաշրջանի ավարտից հետո վաճառել իր առաջատարներին:
Այսօր «Սաութհեմպտոնը» հրապարակեց նախորդ տարվա ֆինանսական հաշվեկշիռը: Ըստ այդ տվյալների, ակումբն նախորդ տարի զգալիորեն ավելացրել է շահույթը, սակայն վերջնական հաշվարկում տարբերությունը բացասական է՝ 7.1 մլն ֆունտ:
Բացի այդ, հաղորդագրության մեջ ասվում է, որ «Սաութհեմպտոնին» 27 մլն ֆունտ է անհրաժեշտ, որպեսզի այլ ակումբներին վճարի որպես տրանսֆերային վճար: Սակայն դա ակումբին չի ստիպի, որ ամռանը վաճառի Լյուկ Շոուին, Ադամ Լալանային և Ջեյ Ռոդրիգեսին:
-Ամենակարևորն այն է, որ մենք մի վիճակում ենք, որը թույլ է տալիս չվաճառել այն ֆուտբոլիստներին, որոնց Մաուրիսիոն ցանկանում է պահել,- ասել է ակումբի տնօրեն Հանս Հոֆստետերը: BBC Radio Solent