Եթե «Լիվերպուլին» հաջողվի ընթացիկ մրցաշրջանում հաղթել Պրեմիեր Լիգան, ապա «Պորտսմուտն» իր նախկին ֆուտբոլիստ Գլեն Ջոնսոնի համար «կարմիրներից» 1 մլն ֆունտ հավելավճար կստանա:
2009թ-ին «Լիվերպուլը» Ջոնսոնին գնեց հենց «Պորտսմուտից»: Ինչպես հաղորդում է Skty Sports-ը, «Պորտսմուտը» իր ֆինանսական վիճակը բարելավելու լավ հնարավորություն ունի, եթե Գլենը «Լիվերպուլի» հետ դառնա Պրեմիեր Լիգայի չեմպիոն:
«Պորտսմուտը», որը Անգլիայի գավաթի 2008թ-ի գավաթակիրն է, այժմ հանդես է գալիս երկրի չորրորդ դիվիզիոնում՝ Երկրորդ Լիգայում, որտեղ զբաղեցնում է վերջից երկրորդ տեղը: