«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարում շատ ցածր է համարում «Լիվերպուլի» շանսերը:
Այս պահին հենց «կարմիրներն» են գլխավորում Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը և մրցաշրջանի մնացած 6 խաղերում հաղթելու դեպքում կնվաճեն չեմպիոնական տիտղոսը: Սակայն Վենգերը չի հավատում, որ «Լիվերպուլը» կկարողանա անել դա:
-Տեսականորեն հնարավոր է: Այո, հավանականություն կա, որ նրանք կհաղթեն Պրեմիեր Լիգան:
«Սիթին» երկու խաղ պակաս է անցկացրել և այդ երկու խաղերն էլ տանն է անցկացնելու, որտեղ նա շատ ուժեղ է: Մրցաշրջանի ավարտին շատ մոտ ենք, սակայն դեռ ընդգծված ֆավորիտ չկա:
«Լիվերպուլի» առավելությունն այն է, որ նրաք վաղուց այլ առաջնություններում չեն խաղում և միակ նպատակը Պրեմիեր Լիգան է: Սակայն այդ առավելությունը քիչ է, և նրանց համար շատ դժվար կլինի հաղթել առաջնությունը,- ասել է Վենգերը: ESPN