«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը և հարձակվող Լուիս Սուարեսը ճանաչվել են Պրեմիեր Լիգայի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստներ: Ամսվա լավագույն մարզչի մրցանակը կրկին ուղևորվել է «Էնֆիլդ». այն ստացել է Բրենդան Ռոջերսը:
Նախորդ ամիս «կարմիրները» հաղթել են իրենց բոլոր վեց խաղերում՝ ընդհանուր 18:4 հաշվով: Պրեմիեր Լիգան պարզապես չէր կարող չնկատել Ռոջերսի աշխատանքը, ով իր թիմին երկար տարիների ընդմիջումից հետո վերադարձրեց չեմպիոնական մրցավազքին:
«Կարմիրների» տպավորիչ արդյունքների մեջ մեծ է Ջերարդի և Սուարեսի ավանդը, ովքեր գարնան առաջին ամսում 10 գոլ են խփել: