«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կարծում է, որ իր թիմը Ռոմելու Լուկակուին «Գուդիսոն Պարկում» պահելու լավ շանս ունի:
Ինչպես գիտենք, ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն «Էվերթոնում» հանդես է գալիս վարձավճարով: Բելգիացի հարձակվողի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին», որն այժմ բարձրակարգ հարձակվողի կարիք ունի: «Արսենալի» դեմ նախորդ տուրի խաղում Լուկակուն գոլի հեղինակ դարձավ և բավական էմոցիոնալ կերպով նշեց գոլը:
-Նա մեծ տաղանդ ունեցող ֆուտբոլիստ է: Ի՞նչ կարող ենք մենք նրան առաջարկել. Ուղղակի իր ֆուտբոլը ցուցադրելու հնարավորություն: Ֆուտբոլիստի համար շատ կարևոր է խաղալու հնարավորություն ունենալը,- ասել է Մարտինեսը: Daily Mirror