«Լիվերպուլը» վերջապես ներկայացրել է նստատեղերը մինչև 59 հզր-ի հասցնելու նպատակով «Էնֆիլդ» մարզադաշտը վերակառուցելու մանրամասների մասին:
Արդեն 112 տարի է, ինչ «Էնֆիլդը» համարվում է «կարմիրների» տնային մարզադաշտը: Մերսիսայդյան ակումը վաղուց է եկել այն եզրահանգման, որ ներկայիս 45.5 հզր նստատեղերը բավական քիչ են:
Սակայն ակումբը որոշեց հրաժարվել նոր մարզադաշտ կառուցելու ծախսատար մտադրությունից: «Կարմիրները» գտել են իրենց նպատակին հասնելու այլ տարբերակ:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «կարմիրերը» համաձայնության են եկել մարզադաշտի վերակառուցման գոտում գտնվող 67 և 71-րդ տների սեփականատերերի հետ: Երբ ամեն ինչ ավարտին հասնի, ակումբը կսկսի իր պլանների իրագործումը, որը կարժենա 260 մլն ֆունտ:
Համաձայն այդ պլանի, գլխավոր տրիբունան կունենա երեք օթյակ, ինչի շնորհիվ կավելանա 8.5 հզր նստատեղ: Այնտեղ առանձին հատված կհատկացվի Հիլսբորոյի աղետի զոհերի հիշատակին: Ընդհանուր նստատեղերը կհասնեն 58.8 հզր-ի:
Վերակառուցման աշխատանքները կսկսվեն 2015թ-ին և ավարտին կհասնեն 2016/17 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Ճարտարապետական պլանով զբաղվել է KSS գրասենյակը: