Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրի մեկնարկը տրվեց «Սեյնթ Մերիս» մարզադաշտում, ուր «Սաութհեմպտոնը» հյուրընկալել էր 5-րդ տեղում գտնվող «Էվերթոնին»:
Մաուրիսիո Պոչետինոյի սաները 2 գնդակի առավելությամբ հաղթեցին լավագույն քառյակի համար պայքարող «Էվերթոնին»: Երկու գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում և երկու գոլերի հեղինակներն էլ մերսիսայդյան ակումբի ֆուտբոլիստներն էին: Նախ առաջին րոպեին գնդակը սեփական թիմի դարպասն ուղարկեց Անտոլին Ալկարասն, ապա 31-րդ րոպեին իր թիմակցի սխալը կրկնեց Շեյմուս Կոուլմենը:
«Սանութհեմպտոնը» հաղթեց 2:0 հաշվով և վաստակած 52 միավորով կշարունակի զբաղեցնել 8-րդ հորիզոնականը:
Գոլեր. Ալկարաս՝ 1ր (ինքն.), Կոուլմեն՝ 31ր (ինքն.):