Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիան (Football Writers’ Association) «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսին ճանաչել է տարվա ֆուտբոլիստ:
Երկու շաբաթ առաջ 27-ամյա ուրուգվայցին PFA-ի վարկածով ճանաչվեց տարվա ֆուտբոլիստ: Լրագրոները հետևեցին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներին և քվերակությամբ կրկին ընտրեցին Սուարեսին:
Խփած 30 գոլով Սուարեսը Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է, չնայած որ որակազրկման պատճառով բաց է թողել մրցաշրջանի մեկնարկային վեց խաղերը: Մեկ տարվա ընթացքում վատ համբավ ունեցող Սուարեսը կարողացավ հերոս դառնալ:
FWA-ի վարկածով տարվա ֆուտբոլիստի մրցանակը Սուարեսին կտրվի մայիսի 15-ին Լոնդոնում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ: Լուիսը հավաքել է 52% ձայն՝ առաջ անցնելով ակումբում իր խաղընկեր Սթիվեն Ջերարդից և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեից: