«Սուոնսի Սիթին» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզիչ Գարի Մոնկի հետ 3 տարվա պայմանագրի ստորագրման մասին: Փետրվարի 4-ին Մոնկը ստանձնեց մարզչի ժամանակավոր պարտականությունները, երբ ակումբը պաշտոնանկ արեց Միքայել Լաուդրուպին: Գարին հաջողությամբ կատարեց «Սուոնսիին» Պրեմիեր Լիգայում պահելու առաջադրանքը:
Արժե նշել, որ սա 35-ամյա Մոնկի առաջին մարզչական փորձն է: Ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում Գարին համարվում էր «կարապների» ֆուտբոլիստներից:
-Մենք ուրախ ենք հայտնել Գարիին առաջին թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին: Սա շատ կարևոր որոշում է մեր ակումբի համար,- ասել է «Սուոնսիի» նախագահ Հյու Ջենկինսը: