• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոջերսը վստահ է, որ անհաջողությունները «Լիվերպուլին» ավելի ուժեղ են դարձնելու

Բրենդան Ռոջերս«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարծում է, որ Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարում իր թիմի հավանական պարտությունն իրենց ավելի ուժեղ է դարձնելու:

Մեկ շաբաթվա ընթացքում 5 միավոր կորցնելով` «կարմիրները» տիտղոսի համար մղվող պայքարում զիջեցին «Մանչեսթեր Սիթիին»: Սակայն Ռոջերսը ցանկանում է այդ ամենի մեջ դրականը տեսնել:

-Եթե դու ցանկանում ես հաջողակ դառնալ, ապա դու պետք է անցնես պարտության միջով: Եթե նայենք պատմությանը, ապա կտեսնենք, որ մեծ ակումբները և մեծ ֆուտբոլիստները նույնպես պարտվել են, սակայն կրկին են քայլ արել և դարձել լավագույնը:

Մեզ մնում է մեկ խաղ, սակայն ես կարծում եմ, որ մենք այս մրցաշրջանում արդեն մեծ հաջողության ենք հասել: Եթե օգոստոսին ինչ որ մեկը մեզ ասեր, որ վերջում պայքարելու ենք տիտղոսի համար, ապա մենք իհարկե կհամաձայնվեինք: Մենք արդեն տեղ ենք գտել Չեմպիոնների Լիգայի գոտում, սակայն մեր նպատակն ավելին է,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր