«Լիվերպուլը» ներկայացրել է իր նոր մարզահագուստը, որով թիմը հանդես կգա Պրեմիեր Լիգայի 2014/15 մրցաշրջանի արտագնա խաղերում:
Արդեն ավարտված մրցաշրջանից հետո, երբ շատերին դուր չէր եկել «Լիվերպուլի» արտագնա խաղերի մարզահագուստի դիզայնը, Warrior-ը որոշեց ուշադրությունն ուղղել ավանդական դեղին գույնին: Հենց դեղին գույնի մարզահագուստով «Լիվերպուլը» 2001թ-ին «Արսենալին» հաղթեց Անգլիայի գավաթի եզրափակչում:
Ավելացնենք, որ Բրենդան Ռոջերսի սաներն այս նոր մարզահագուստով այսօր մրցել են «Շեմրոկ Ռովերսի» հետ: