Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Արսենալի» և «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում է գտնվում «Լիլի» հարձակվող Սալոմոն Կալուն:
Ամռանը «Լիլին» դժվար կլինի ակումբում պահել Սալոմոնին, անգամ եթե տեղ գտնի Չեմպիոնների Լիգայում: Ֆրանսիական Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Կալուն դարձել է 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Աղբյուրի հաղորդմամբ, Պրեմիեր Լիգայի ակումբներից բացի 28-ամյա իվուարցու ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռոման», Մադրիդի «Ատլետիկոն», «Մոնակոն» և «Գալաթասարայը»:
Լուրերի համաձայն, Կալուն նախընտրում է վերադառնալ Անգլիա: Սպասվում է, որ «Չելսիի» նախկին ֆուտբոլիստն իր ապագայի հետ կապված հարցերը կորոշի աշխարհի առաջնությունից հետո: Ավելացնենք, որ Կալուն այժմ համարվում է Ֆրանսիայի բարձրագույն առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը: