«Ինտերի» տեխնիկական տնօրեն Պերո Աուզիլիոն հայտնել է, որ իր ակումբն առաջարկ է արել «Կրիստալ Փելեսի» 22-ամյա վինգեր Թոմ Ինսին:
Ինչպես հայտնի է, մրցաշրջանի երկրորդ կեսից Ինսը «Բլեքբեռնից» վարձավճարով տեղափոխվեց «Փելես»: Սակայն մի քանի օրից կլրանա Թոմի պայմանագրերը երկու ակումբների հետ էլ և վերջինս ձեռք կբերի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ:
Մեծ է հավանականությունը, որ այժմ Ինսը կգնա իր հոր ճանապարհով, ով 19 տարի առաջ տեղափոխվեց «Ինտեր»: Ինս կրտսերին արդեն արել են համապատասխան առաջարկը:
-Նա տաղանդավոր ֆուտբոլիստի է, ում պայմանագիրն ավարտվում է: Մենք ուրախ կլինենք, եթե նա միանա մեզ: Իհարկե, ոչինչ դեռ հստակ չէ,- ասել է Աուզիլիոն: Goal