Ինչպես հաղորդում է The Independent-ը, ամռանը «Մանչեսթեր Սիթին» հրաժեշտ կտա հինգ ագլիացի ֆուտբոլիստների՝ այդ թվում Միկա Ռիչարդսին:
Երբ հայտնի դարձավ, որ ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու պատճառով «Սիթիից» Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանին կարող են մասնակցել 21 ֆուտբոլիստ՝ 25-ի փոխարեն, «քաղաքայինները» որոշեցին ազատվել այն ֆուտբոլիստներից, ովքեր առաջին թիմի համար այնքան էլ կարևոր չեն:
Աղբյուրի հաղորդմամբ, այդ ֆուտբոլիստների թվում են պաշտպաններ Միկա Ռիչարդսը և Ջոլեոն Լեսկոտը, ինչպես նաև կիսապաշտպաններ Գարեթ Բերրին, Սքոթ Սինկլերը և Ջեք Ռոդվելը: Եվ եթե փորձառու Լեսկոտը և Բերրին «Սիթին» կլքեն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով, ապա Ռիչարդսը և Սինկլերը կհանվեն տրանսֆերի: Հաղորդում է, որ Միկայի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»: