«Լիվերպուլն» իր աջ պաշտպան Գլեն Ջոնսոնին առաջարկել է պայմանագիրը երկարաձգել 12 անսով, սակայն ֆուտբոլիստը չի շտապում համաձայնվել:
Գլենի ներկայիս պայմանագրի լրանալուն մնացել է ընդամենը մեկ տարի: Թերթերում տեղ գտած լուրերի համաձայն, «կարմիրների» ղեկավարները նրան 12 ամսվա պայմանագիր են առաջարկել, սակայն Ջոնսոնը, ով օգոստոսին կդառնա 30 տարեկան, ցանկանում է ավելի երկարաժամկետ պայմանագիր ստորագրել:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Գլենը մտադիր է մինչև 2017թ-ի ամառը լուծել իր ապագայի հետ կապված հարցերը: Չնայած պայմանագրի երկարաձգման հետ ունեցած անհամաձայնությանը, «Լիվերպուլը» մտադիր չէ ամռանը բաժանվել Ջոնսոնից, ով վաստակում է շաբաթական 120 հզր ֆունտ: