Ինչպես հայտնի է դառնում Goal պարբերականից, «Լիվերպուլը» վերջնականապես հրաժարվել է «Սուոնսի Սիթիի» հարձակվող Վիլֆրիդ Բոնիին գնելու մտքից և կենտրոնցել է «Սաութհեմպտոնի» հարձակվող Ռիկի Լամբերտի վրա:
Պրեմիեր Լիգայում իր առաջին մրցաշրջանի ընթացքում 16 գոլ խփելով՝ Բոնին հայտնվեց մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում: Որոշ լուրերի համաձայն, իվուրացի ֆուտբոլիստի միջոցով իր թիմի հարձակման գիծը ցանկանում էր ուժեղացնել «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը:
Սակայն այն բանից հետո, երբ «Սուոնսին» իր հարձակվողի համար 20 մլն ֆունտ պահանջեց, «Լիվերպուլն» իր ուշադրությունն ուղղեց 31-ամյա Լամբերտին: Հաղորդվում է, որ առաջիկա օրերի ընթացքում Ռիկին բուժզննում կանցնի «Էնֆիլդում»: