Անգլիայի ազգային հավաքականն աշխարհի 2014թ-ի առաջնությունից առաջ իր հերթական ընկերական խաղն անցկացրեց: Ռոյ Հոջսոնի սաներն այս անգամ ուժերը չափեցին Էկվադորի ազգային ընտրանու հետ:
Մայամիում կայացած այս խաղն ավարտվեց գոլառատ ոչ ոքիով: Անգլիացիներից գոլերի հեղինակ դարձան հարձակվողներ Ուեյն Ռունին՝ «Մանչեսթեր Յունայթեդից» և Ռիկի Լամբերտը՝ «Լիվերպուլից»:
Գոլեր. Վալենսիա՝ 8ր, Ռունի՝ 29ր, Լամբերտ՝ 51ր, Արոյո՝ 70ր: