Խոսե Ռեյնայի գործակալը հայտնել է, որ դեռ վստահ չեն իսպանացի դարպասապահի ապագայի հարցում, սակայն մինչմրցաշրջանային նախապատրաստությունները նա կսկսի «Լիվերպուլում»:
Անցած ամառ «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը որոշեց հրաժարվել փորձառու Ռեյնայի ծառայություններից և նրա փոխարեն հրավիրել Սիմոն Մինյոլեին: Ռեյնան վարձավճարով տեղափոխվեց «Նապոլի»:
31-ամյա Ռեյնան բազմիցս է հայտնել, որ ցանկանում է մնալ Ա Սերիայում, սակայն «Նապոլին» այն վիճակում չէ, որ կարողանա բավարարել «Լիվերպուլի» ֆինանսական պահանջները:
-Պեպեի համար շատ դժվար կլինի մնալ «Նապոլիում»: Հունիսի 30-ից հետո նա կվերադառնա «Լիվերպուլ», քանի որ նրանք ցանկանում են վաճառքից առավելագույն գումար ստանալ, իսկ «Նապոլին» պատրաստ չէ վճարել այնքան, որքան պահանջվում է,- ասել է գործակալ Մանուել Գարսիա Կուիլոնը: Corriere dello Sport