Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Հալլն» առաջարկ է արել «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Ջոլեոն Լեսկոտին:
Անգլիայի հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստն այժմ հասանելի է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: «Քաղաքայինները» չցանկացան պահել Ջոլեոնին, ով նախորդ մրցաշրջանում պայքարում պարտվեց անգամ Մարտին Դեմիկելիսին:
«Վագրերը» պատրաստ են Ջոլեոնին երկու տարվա պայմանագիր առաջարկել՝ ևս 12 ամսով երկարաձգելու հանարավորությամբ: Ավելացնենք, որ «Սիթին» 2009թ-ին Լեսկոտին «Էվերթոնից» գնեց 22 մլն ֆունտով: Այդ պահից նա մանչեսթերյան ակումբում մասնակցել է 92 խաղի՝ դառնալով 7 գոլի հեղինակ: