«Լիվերպուլը» որոշել է հրաժարվել «Սևիլյայի» պաշտպան Ալբերտո Մորենոյի տրանսֆերը ձեռք բերելու մտքից և այժմ պատրաստվում է գնել Մարկոս Ռոխոյին՝ Լիսաբոնի «Սպորտինգից»:
Լուրերի համաձայն, «կարմիրները» Մորենոյի հետ արդեն համաձայնեցրել էին 5 տարվա պայմանագիրը, սակայն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ «Սևիլյայի» հետ: Իսպանական ակումբն իր ֆուտբոլիստի համար պահանջում էր 20 մլն ֆունտ, այն դեպքում, երբ մերսիսյադցիները պատրաստ էին վճարել 13.5 մլն ֆունտ: Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, ակումբների միջև բանակցությունը փակուղի է մտել:
Այժմ «Լիվերպուլն» իր ուշադրությունն ուղղել է Մարկոս Ռոխոյի վրա: 24-ամյա պաշտպանը հաջող ելույթ ունեցավ աշխարհի առաջնությունում Արգենտինայի մեկնարկային խաղում: