«Մանչեսթեր Յունայթեդը» նոր՝ երեք տարվա պայմանագիր է ստորագրել իր վինգեր Անտոնիո Վալենսիայի հետ: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Էկվադորցի կիսապաշտպանը «Յունայթեդում» է 2009թ-ից: Այդ պահից նա «կարմիր սատանաների» կազմում մասնակցել է 191 խաղի՝ դառնալով 21 գոլի հեղինակ:
Չնայած որ անցած մրցաշրջանն Անտոնիոյի համար այնքան էլ հաջող չստացվեց, սակայն «Յունայթեդը» որոշել է երկարաձգել 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը: Պայմանագրով նախատեսված է կողմերի համաձայնության դեպքում այն երկարաձգել մինչև 2018թ-ը:
-Ես շատ ուրախ եմ նոր պայմանագիր ստորագրելու համար և այժմ անհամբեր սպասում եմ Լուի վան Գալի հետ աշխատանքին: Մենք կվերադառնանք հաղթական ուղղուն,- ասել է Վալենսիան: