Ուրուգվայի հավաքականի հարձակվող Դիեգո Ֆորլանը կարծում է, որ հավաքականում իր խաղընկեր Լուիս Սուարեսն ունի այն բոլոր որակները, որոնք անհրաժեշտ են Մադրիդի «Ռեալում» խաղալու համար:
Լուրերի համաձայն, Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունից հետո «Ռեալը» և «Բարսելոնան» ուժեղ պայքար կմղեն «Լիվերպուլի» աստղի համար: Ֆորլանի կարծիքով, Սուարեսը պատրաստ է Իսպանիա տեղափոխվելուն:
-Մի քանի բարձրակարգ հարձակվողներ կան, և Սուարեսը նրանց թվում է: Նրան կարելի է դասել Մեսսիի, Կրիշտիանուի և Իբրահիմովիչի շարքին: Նրանք բոլորն էլ մեծ ֆուտբոլիստներ են, և նրանց միջև ընտրություն կատարելը ճաշակի հարց է,- ասել է Ֆորլանը: AS