«Ֆիորենտինայի» վինգեր Խուան Կուադրադոն հայտնել է, կշարունակի հանդես գալ Ա Սերիայում, չնայած որ իր ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Խոսվում է, որ 26-ամյա կոլումբիացին, ով այս օրերին փայլում է աշխարհի առաջնությունում, հայտնվել է եվրոպական մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում:
Սակայն Կուադրադոն, ով հայտնի է իր արագությամբ և դրիբլինգով, հայտնել է, որ չի լքի «Ֆիորենտինան»:
-Ես շատ ուրախ եմ, որ «Ֆիորենտինան» գնել է իմ տրանսֆերը: Այն մեծ ակումբ է, իսկ Ֆլորենցիան՝ գեղեցիկ քաղաք: Այժմ ես չեմ մտածում իմ ակումբային ապագայի մասին, այլ ցանկանում եմ լավ հանդես գալ աշխարհի առաջնությունում,- ասե է Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստը: Daily and Sunday Express
«Ֆիորենտինայի» սպորտային տնօրեն Դանիելե Պրադան էլ հայտնել է, որ իր ակումբը մինչ այժմ Կուադրադոյի համար առաջարկ չի ստացել: