«Սաութհեմպտոնի» գլխավոր մարզչի պաշտոնում Ռոնալդ Կումանի առաջին ձեռքբերումը կարող է դառնալ «Ֆեյենորդի» հարձակվող Գրացիանո Պելեն:
28-ամյա իտալացին վերջին երկու մրցաշրջաններում Կումանի ղեկավարությամբ 50 գոլ է խփել: Այժմ Ռոնալդը պատրաստ է Գրացիաոյին իր հետ բերել «Սեյնտ Մերի»:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, Պելեի միջոցով «Սաութհեմպտոնի» նոր մարզիչը ցանկանում է լրացնել Ռիկի Լամբերտի կորուստը, ով տեղափոխվել է «Լիվերպուլ»:
Սակայն Պելեի համար պայքարում «Սաութհեմպտոնին» լուրջ մրցակցություն է սպասվում: Իտալացի ռմբարկուին ցանկանում են գնել Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբներ՝ այդ թվում «Լաստեր Սիթին»: