«Լիվերպուլի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը ներողություն է խնդրել աշխարհի առաջնությունում Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կելինիին կծելու համար:
Այդ միջադեպից մի քանի օր հետո Սուարեսը որոշեց ներողություն խնդրել իր արարքի համար:
-Մի քանի օր տանը ընտանիքիս հետ լինելուց հետո հնարավորություն ունեցա հանգստանալ և մտածել նրա մասին, ինչ տեղի ունեցավ հուլիսի 24-ին՝ Իտալիա – Ուրուգվայ խաղում: Ես ներողություն եմ խնդրում Ջորջիո Կելինիից և ֆուտբոլային ողջ ընտանիքից:
Ես խոստանում եմ, որ նման բան այլևս չի կրկնվի,- ասվում է Սուարեսի պաշտոնական հաղորդագրության մեջ: