«Սաութհեմպտոնը» պաշտոնապես հայտնել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում իր առաջին ձեռքբերման մասին: «Սրբերը» 8 մլն ֆունտով գնեցին «Տվենտեի» փլեյմեյքեր Դուշան Տադիչին:
25-ամյա Տադիչը, ով Սերբիայի ազգային հավաքականում 25 խաղի է մասնակցել, կփոխարինի Ադամ Լալանային, ով 25 մլն ֆունտով տեղափոխվեց «Լիվերպուլ»:
Նախորդ մրցաշրջանում Դուշանը դարձավ Հոլանդիայի առաջնության լավագույն ասիստենտը՝ «Տվենտեի» իր խաղընկերներին տալով 14 գոլային փոխանցում:
-Ինձ համար շատ կարևոր էր այս տրանսֆերը: Սա ֆանտաստիկ նորություն է: Մենք շատ լավ ֆուտբոլիստներ կորցրեցինք, սակայն ցանկանում ենք պահել ակումբի փիլիսոփայությունը և ամբիցիաները: Նա հիանալի ֆուտբոլիստ է, ում լավ ճանաչում եմ Հոլանդիայում աշխատած տարիներից,- ասել է «Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը: