«Լիվերպուլի» նորեկ Ադամ Լալանան ծնկի վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել և բաց կթողնի նոր մրցաշրջանի մեկնարկը:
Լալանային «Սաութհեմպտոնից» 25 մլն ֆունտով գնելը տրանսֆերային այս պատուհանի ընթացքում մերսիսայդյան ակումբի ամենաթանկ տրանսֆերն է: Ակնհայտ է, որ «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մեծ հույսեր է կապում 25-ամյա փլեյմեյքերի հետ:
Սակայն Բոսթոնում մարզման ժամանակ Լալանան վնասել է ծունկը: Վիրահատության կարիք չի զգացվել, սակայն վերականգնման համար կպահանջվի վեց շաբաթ:
Ինչպես ասվում է «կարմիրների» պաշտոնական հաղորդագրության մեջ, առաջիկա ժամերի ընթացքում Լալանան լրացուցիչ բժշկական զննություն կանցնի, որից հետո բուժզվելու համար կմեկնի Լիվերպուլ: