Ինչպես հաղորդում է Sky Sports պարբերականը, «Քուինս Պարկ Ռեյնջերսը» Մաուրիսիո Իսլայի տեղափոխության հարցով բանակցություններ է վարում «Յուվենտուսի» հետ:
Ա Սերիայի չեմպիոնը պատրաստ է Իսլային վարձավճարով ուղարկել այլ ակումբ, և ՔՊՌ-ն Չիլիի ազգային հավաքականի ֆուտբոլիստի համար մղվող պայքարում գլխավոր ֆավորիտն է:
26-ամյա Իսլայի կարևոր առանձնահատկությունը նրա ունիվերսալությունն է: Բացի իր հիմնական դիրքից (աջ պաշտպան) Մաուրիսիոն կարող է խաղալ նաև կիսապաշտպանությունում:
Ավելացնենք, որ Իսլան «Յուվենտուսում» է 2012թ-ից, երբ տեղափոխվեց «Ուդինեզեից»: