Վերջին տարիների անգլիացի լավագույն մրցավարներից Հովարդ Վեբն ավարտեց իր մրցավարական կարիերան, սակայն կշարունակի աշխատել անգլիական ֆուտբոլի համար:
43-ամյա Վեբը միակ անգլիացի մրցավարն էր, ով հրավիրվել էր սպասարկելու Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության խաղերը: Հովարդի մրցավարական կարիերան տևել է 25 տարի: Պրեմիեր Լիգայում նա նորամուտը նշել է 2003թ-ին: Հովարդի կարիերայի պիկը 2010թ-ին էր, երբ նա սպասարկեց Չեմպիոնների Լիգայի և աշխարհի առաջնության եզրափակիչները:
Այսօր Պրեմիեր Լիգան պաշտոնապես հայտնել է, որ Վեբը կաշխատի որպես մրցավարական կորպուսի տեխնիկական տնօրեն (Professional Game Match Officials), որի ղեկավարը մեկ այլ նախկին մրցավար Մայկ Ռայլին է: