«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հաստատել է «Ռասինգի» 21-ամյա կիսապաշտպան Բրունո Սուկուլինիի տրանսֆերը:
Բրունոյի անվան դիմաց «Ռասինգում» անցկացրած 92 խաղ կա, որոնցում նա դարձել է 10 գոլի հեղինակ: Մինչմրցաշրջանային հավաքների ժամանակ Սուկուլինին Մանուել Պելեգրինիի թիմի հետ էր, և այսօր «քաղաքայինները» վերջնականապես ավարտին են հասցրել տրանսֆերը:
Արժե նշել, որ Սուկուլինին Պելեգրինիի վրա լավ տպավորություն թողեց հատկապես «Կանզաս Սիթիի» դեմ խաղում, երբ աչքի ընկավ գոլով: «Արսենալի» դեմ Անգլիայի սուպերգավաթային խաղում Բրունոն կլինի «քաղաքայինների» հայտացուցակում: