«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն նոր՝ 5 տարվա պայմանագիր է ստորագրել Պրեմիեր Լիգայի չեմպիոնի հետ: Այս մրցաշրջանն արգենտինացի ռմբարկուի համար կլինի չորրորդն Անգլիայում: Այդ ընթացքում Սերխիոն երկու անգամ հաղթել է Պրեմիեր Լիգան, ինչպես նաև Լիգայի գավաթը և Անգլիայի սուպերգավաթը: «Քաղաքայինների» կազմում անցկացրած 122 խաղում Սերխիոն դարձել է 75 գոլի հեղինակ:
«Սիթիի» կազմում Ագուերոյի ամենահիշարժան գոլը երկու տարի առաջ նրա արդյունավետ հարվածն էր «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ խաղի լրացուցիչ ժամանակում, որը նրանց 44 տարվա ընդմիջումից հետո չեմպիոնական տիտղոս պարգևեց:
Այժմ 26-ամյա արգենտինացին իր ապագան «Սիթիի» հետ կապեց մինչև 2019թ-ը: Սերխիոն լուրջ նշանակություն չի տալիս այն լուրերին, որոնք կապված են Իսպանիա վերադառնալու հետ:
Ավելացնենք, որ այս ամառվա ընթացքում «Սիթին» երկարաձգել է նաև Սամիր Նասրիի, Ալեքսանդր Կոլարովի, Վենսան Կոմպանիի և Դավիդ Սիլվայի պայմանագրերը: