Շեյն Լոնգին գնելուց հետո «Սաութհեմպտոնը» կատարեց իր հերթական ձեռբերումը՝ գնելով Բուխարեստի «Ստյաուայի» պաշտպան Ֆլորին Գարդոշին:
25-ամյա Գարդոշը «սրբերի» հետ չորս տարվա պայմանագիր է ստորագրել: 194 սմ հասակ ունեցող Ֆլորինը «Սեյնթ Մերիում» կփոխարինի «Լիվերպուլ» տեղափոխված Դեյան Լովրենին:
Գարդոշը Ռումինիայի ազգային հավաքականում մասնակել է 12 խաղի: Նախորդ մրցաշրջանում Գարդոշը «Ստյաուայի» հետ հաղթեց իր երկրի ազգային առաջնությունում:
-Սա իմ կյանքի ամենաուրախ օրերից մեկն է: Առայժմ սա իմ կարիերայի ամենակարևոր քայլ է,- ասել է Գարդոշը: