Պրեմիեր Լիգայի 1-ին տուրի այսօրվա առաջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Սաութհեմպտոնին»:
«Կարմիրները» նոր մրցաշրջանը մեկնարկեցին կարևոր հաղթանակով: Հանդիպման 23-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց երիտասարդ վինգեր Ռահիմ Ստերլինգը: Երկրորդ խաղակեսում հյուրերը կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը, սակայն 79-րդ րոպեին Դանիել Սթարիջը խփեց իր թիմի հաղթական գոլը:
Գոլեր. Ստերլինգ՝ 23ր, Քլայն՝ 54ր, Սթարիջ՝ 79ր: