«Միլանն» ընդունել է իր հարձակվող Մարիո Բալոտելլիին «Լիվերպուլին» 16 մլն ֆունտով վաճառելու առաջարկը: Այս մասին հաղորդում է ESPN պարբերականը՝ հղում անելով իր անձնական աղբյուրին:
Այսօրվա մարզումը, հնարավոր է, որ լինի Բալոտելլիի համար վերջինը «ռոսսոներիների» կազմում: Սպասվում է, որ 24-ամյա իտալացին կմեկնի Անգլիա, որպեսզի ավարտին հացնի իր տրանսֆերը:
«Լիվերպուլի» համար դեպքերի լավատեսական սցենարով զարգանալու դեպքում Մարիոն կարող մասնակցել Պրեմիեր Լիգայի արդեն հաջորդ տուրում իր նախկին թիմի դեմ խաղին: Այս պահին Բալոտելլիի գործակալ Մինո Ռայոլան գտնվում է Անգլիայում: