«Չելսիի» նախկին հարձակվող Սամուել Էտո՚Օն ընտրել է կարիերան «Լիվերպուլում» շարունակելու տարբերակը և այժմ բուժզննում է անցնում մերսիսայդյան ակումբում: Լիվերպուլում է գտնվում նաև «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելլին:
Երկու ֆուտբոլիստներն էլ կուժեղացնեն «կարմիրների» հարձակման գիծը, որը թուլացավ Լուիս Սուարեսի հեռանալուց հետո:
Էտո՚Օն «Լիվերպուլին» կմիանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: Սպասվում է, որ Սամուելը մեկ տարվա պայմանագիր կստորագրի Բրենդան Ռոջերսի թիմի հետ: Բալոտելլիի համար «կարմիրները» «Միլանին» կվճարեն 16 մլն ֆունտ:
Ինչպես հաղորդում է Goal-ը, Էտո՚Օն առաջարկություն ուներ նաև «Էվերթոնից» և «Այաքսից», սակայն նա նախընտրեց «Լիվերպուլի» տարբերակը: