«Լիվերպուլի» կիսապաշտպան Ադամ Լալանան, վերջապես, շարք է վերադարձել և այժմ պատրաստ է իր նոր ակումբում նորամուտը նշել «Տոտտենհեմի» դեմ Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի խաղում:
Լալանան դարձավ այս ամռանը «կարմիրների» երկրորդ ձեռքբերումը, սակայն հուլիսի սկզբին նա ծնկի վնասվածք ստացավ: Այժմ Լալանան ամբողջովին պատրաստ է օգնել Բրենդան Ռոջերսի թիմին: Ադամն «Ուայթ Հարթ Լեյնում» դաշտ դուրս գալու լավ հնարավորություն ունի:
-Ադամը թիմի հետ կլինի: Մարզման ժամանակ նա լավ տպավորություն թողեց,- «Լիվերպուլի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Ռոջերսը: