«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հերթական անգամ իր վստահությունն է հայտնել, որ թիմի վինգեր Ռահիմ Ստերլինգը նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ: Ռոջերսը նաև լավ լուրեր է հայտնել Լուկաս Լեյվայի մասին:
Արդեն մի քանի շաբաթ է մերսիսայդյան ակումբը բանակցություններ է վարում 17-ամյա Ստերլինգի հետ, ով այս ամիս իր նորամուտը նշեց Անգլիայի ազգային հավաքականում: Ռոջերսը չի կասկածում, որ Ստերլինգը իր կարիերան կշարունակի «Լիվերպուլում»:
-Ռահիմի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը կառուցողական է: Կողմերը իրար լավ են հասկանում և մոտակա օրերին կկարողանան համաձայնության գալ,- ասել է Ռոջերսը:
Ռոջերսը նաև հայտնել է, որ թիմի բրազիլիացի կիսապաշտպան Լուկաս Լեյվան գործնականում ավարտել է ապաքինումը և այժմ կարող է մասնակցել թիմի խաղերին: Սպասվում է, որ Լուկասը կմասնակցի «Սաութհեպտոնի» դեմ խաղին: Sky Sports