«Լիվերպուլը» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի իր առաջին խաղն անցկացրեց բուլղարական «Լուդոգորեցի» հետ:
«Կարմիրները» մեծ դժվարությամբ կարողացան կոտրել հյուրերի դիմադրությունը: Խաղի հաշիվը խաղավարտից 8 րոպե առաջ բացեց «Լիվերպուլի» նորեկ Մարիո Բալոտելլին: 90-րդ րոպեին հյուրերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը, սակայն նույն րոպեին Սթիվեն Ջերարդը 11 մետրանոցից խփեց իր թիմի հաղթական գնդակը:
Գոլեր. Բալոտելլի` 82ր,Աբալո` 90ր, Ջերարդ` 90ր (11մ.):